ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մոմերով քայլերթ

Մոմերով քայլերթ
12.12.2013 | 16:07

Այսօր՝ ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՈՒսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013-ին կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին` Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Դիվանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան և այլոք:

Քայլերթը կսկսվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երթին կմասնակցեն ուսանողներ, քաղաքական և մշակութային գործիչներ:

Եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի պատարագ՝ ի հիշատակ արվեստի բոլոր այն գործիչներին, ովքեր այս տարի հեռացան կյանքից:

Ծրագրի ղեկավար՝ Վարդգես Բարսեղյան, հեղինակ՝ Արմեն Սարգսյան:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ