ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Խափանումներ՝ ВКонтакте-ում

Խափանումներ՝ ВКонтакте-ում
10.01.2014 | 16:12

ВКонтакте սոցիալական ցանցն այսօր աշխատում է խափանումներով։ Կայքի բջջային տարբերակի հետ կապված առանձնապես խնդիրներ չկան, սակայն նկատվում են դժվարություններ նկարները ներբեռնելիս։ Կայքը ներկայացնող կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է խափանումները՝ նշելով, որ իրականացվում են աշխատանքներ վերականգնելու ուղղությամբ։

ВКонтакте սոցիալական ցանցը ստեղծվել է Facebook-ի նմանությամբ և Ռուսաստանում ամենամեծ պահանջարկն ունեցող սոցկայքերից մեկն է։ Սոցցանցերի մեջ վարկանիշով այն ՌԴ-ում երկրորդ տեղում է, Բելառուսում՝ առաջին, Ուկրաինայում՝ երրորդ հորիզոնականում է։ Սոցցանցը հատկապես տարածված է ուսանողների և բուհերի շրջանավարտների շրջանում։ Այն ունի 230 միլիոն օգտատեր, ավելի քան 55 միլիոն մարդ ամեն օր այցելում է կայք։ Այցելուների 66 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են։

Դիտվել է՝ 3824

Մեկնաբանություններ