ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ծխող կանայք հաճախ ծնում են ոչ ավանդական կողմնորոշվածությամբ երեխաներ

Ծխող կանայք հաճախ  ծնում են ոչ ավանդական կողմնորոշվածությամբ երեխաներ
24.01.2014 | 13:27

Կանայք, ովքեր հակված են մեծ չափաբաժնով ծխելուն, հակված են սեռական ոչ ավանդական կողմնորոշվածությամբ երեխաներ ծնելուն: Ամստերդամի նեյրոկենսաբանական համալսարանի պրոֆեսոր Դիկ Սվաաբը անցկացրել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ հղի կնոջ կենսակերպը մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն ապագա երեխայի հոգեկան զարգացման, այլև նրա սեռական կողմնորոշման վրա: Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է երեխայի ինտելեկը, իսկ սինթետիկ նյութերի ընդունումն ու ծխելը երեխայի մոտ կարող է դառնալ միասեռականության պատճառ: Բացի այդ, պտղի սեռական կողմնորոշման վրա կարող են ազդել հղիության շրջանում կնոջ սթրեսները: Սա բացատրվում է նրանով, որ սթրեսի կորտիզոլը շեշտը դնում է սաղմի սեռական հորմոնների զարգացման վրա: Գիտնականը նաև նշել է, որ երեխայի հոմոսեքսուալության հնարավորությունը մեծանում է, եթե կինն արդեն ունի տղա երեխաներ: Կանանց իմունային համակարգը նախագծված է այնպես, որ այն հղիության ընթացքում ավելի ուժեղ և ավելի ագրեսիվ է արձագանքում տղամարդու հորմոններին` տղա երեխայի հերթական հղիության ժամանակ:

Չնայած այս ամենին, որոշիչ գործոնները, Սաաբի խոսքով, գենետիկայի մասն են: Այնուամենայիվ, ծնողների կենսակերպը, ինչպես ցույց են տալիս գիտնականների վերջին ուսումնասիրությունները, մեծ դեր է խաղում դեռ չծնված երեխայի ունակությունների, հակումների, ինչպես նաև` առողջության վրա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ