Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ՈՒդարը» նոր կառավարության մեջ չի լինի

«ՈՒդարը» նոր կառավարության մեջ չի լինի
27.02.2014 | 13:28

ՈՒկրաինայում նոր կառավարության ձևավորման մեջ Վիտալի Կլիչկոյի «ՈՒդար» կուսակցությունը ուղղակի մասնակցություն չի ունենա: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք հասկանում ենք, որ այսօր անհրաժեշտ է գործադիր իշխանությունը: Այն պետք է արդարացնի քաղաքացիների և Մայդանի վստահությունը ու չկրկնի նախորդ կառավարությունների սխալները: Այդ պատճառով «ՈՒդար» խմբակցության պատգամավորներն իրենց ձայները կտան կառավարության ձևավորմանը»: ՈՒդարականները նշել են, թե միշտ կողմ են եղել «տեխնոկրատների հակաճգնաժամային կառավարությանը» և պրոֆեսիոնալ նոր դեմքերին` իշխանությունում: «Հուսով ենք, որ նոր կառավարությունը կսկսի բարեփոխումները և կապահովի ազնիվ ու թափանցիկ ժողովրդավարական նախագահական ընտրություններ»,- ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ օրերս «ՈՒդարի» ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարեց, թե առաջադրվելու է նախագահական ընտրություններում:

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ