Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Բերլուսկոնին կաշխատի ծերանոցում

Բերլուսկոնին կաշխատի ծերանոցում
09.05.2014 | 14:03

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին իր պատիժը կկրի Միլանի ծերանոցում` աշխատելով որպես օգնական: Ավելի վաղ Միլանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը նրան դատապարտել էր ծերանոցում մեկ տարվա հասարակական աշխատանքների: Նա մեղավոր է ճանաչվել «Mediaset» ընկերության` հարկերի վճարումից խուսափելու համար:

Համաձայն դատարանի որոշման` Բերլուսկոնին մեկ տարի կաշխատի ծերանոցում` օրական նվազագույնը չորս ժամ: Իտալիայի նախկին վարչապետին հաջողվել է խուսափել պատժի բանտային ժամկետից պատկառելի տարիքի հետ կապված: Նա 77 տարեկան է:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ