Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա
23.07.2014 | 16:27

Հայաստանում առաջիկա գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 5-10 մ/վրկ.:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա: «Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան:


Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+36,
Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +29+31:

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ