Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հրազդանի կիրճը դարձել է որկրամոլների ժամանցի վայր

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հրազդանի կիրճը դարձել է որկրամոլների ժամանցի վայր
10.09.2014 | 14:40

Հրազդանի կիրճը օգնություն է հայցում, իսկ Հրազդան գետը` մեր Զանգուն ցավից, անօգնականությունից, անճարությունից, անտարբերությունից գոռում է, ճչում ու մղկտում:
Դարդից, աղբից, աղտեղությունից, անուշադրությունից չորացել է, մամռակալել, ճահճացել, կանգնել էկոլոգիական աղետի առաջ: 90-ականներին և հետագայում նույնպես Հրազդանի կրճը` Երևանի այդ գողտրիկ, գեղատեսիլ անկյունը, երևանցիների սիրած հանգստավայրը բաժան-բաժան արվեց, իրար հետևից ծլեցին «վետերոկներն» ու փոր կշտացնելու մյուս վայրերը և իրենց աղտեղությունները լցրեցին Հրազդանի կիրճը, Զանգու գետը` աղբ, կոյուղաջրեր, ուտելիքի և այլ զանազան մնացորդներ ու իրեր: Գետը կամ, ավելի շուտ, երբեմնի գետը ճահճացել է, խեղճացել ու դարձել մի կեղտոտ, անորոշ բաղադրության զանգված: Դարձել նաև ալկոհոլիկների, ԲՈՄԺ-երի , իրենցից հետո աղբակույտեր թողող կճղակավորների, ավտոմեքենաները լվացող երկոտանիների գործունեության, գարշահոտության տարածման վայր:
Էլ չեմ խոսում գետի ձախափնյա ճանապարհի, կամրջակների, ջրվեժների, նախնադարյան մանկական երկաթուղու,մնացյալ մանկական կարուսելների և ատրակցիոնների անմխիթար վիճակի մասին: Մինչդեռ ինչ հրաշք հանգստի գոտի կարող էր լինել այդ գեղատեսիլ կիրճը, ինչ հրաշալի հանգստավայր: Ինչ դրախտի անկյուն կարելի էր դարձնել Երևանի կենտրոնում անճաշակ ու տձև շենքերը աննպատակ տնկելու փոխարեն, այն ուշադրության ու հոգատարության կենտրոնում պահելու դեպքում:
Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք: Հիմա այն դարձել է որկրամոլների, իրենց փորի մեծությամբ հպարտացողների, տառփալից խնջույքներ կազմակերպող սուբյեկտների հանգստի ու ժամանցի վայր և ծառայում է միայն ու միայն նրանց:

Դիտվել է՝ 3940

Մեկնաբանություններ