Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրակլի Ալասանիայի կուսակցությունը լքել է իշխող կոալիցիան

Իրակլի Ալասանիայի կուսակցությունը լքել է իշխող կոալիցիան
06.11.2014 | 12:27

«Մեր Վրաստանը.Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը գլխավորում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան, դուրս է եկել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից:
«Մենք մեր գործընկերների հետ բաժանվեցինք շատ քաղաքակիրթ: Կոալիցիայում այլևս չի լինի «Ազատ դեմոկրատները»: Ինչ վերաբերում է քննարկմանը, քննարկում չի եղել: Մենք չէինք եկել խոսելու Իվանիշվիլու հետ: Մենք ուզում էինք արդեն մեր նախկին գործընկերների հետ խոսել այն մասին, ինչը հանգեցրեց այն քայլերին, որոնք կատարել է «Ազատ դեմոկրատները»: Ցավոք, նման խոսակցություն չկայացավ»,-ասել է Ալասանիան:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ