«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով` առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը

Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով` առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը
30.04.2015 | 16:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` թույլատրվել է ՀՀ բուհերին ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ