Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շարմազանովը իրենց թեկնածուի հաղթելու շանսի մասին ոչինչ չի կարող ասել

Շարմազանովը իրենց թեկնածուի հաղթելու շանսի մասին ոչինչ չի կարող ասել
05.06.2015 | 12:54

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարող ասել, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ կուսակցության թեկնածուն հաղթելու ինչ շանսեր ունի՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի որոշելու խնդիրն է: «Ես 2 նիստերի ժամանակ էլ ասել եմ, որ դա կուսակցական մարզային կառույցի որոշման հարցն է և թողել ենք մարզային կառույցի որոշմանը: Գործադիր մարմնի նիստի ընթացքում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հաղթանակի հավանականությունը չի քննարկվել, դա քննարկել և որոշում է կայացրել մարզային կառույցը՝ և Աբովյանում, և Ալավերդիում և Արտաշատում»,- ասաց Շարմազանովը:
Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման գործում անելիք չունի
Մինսկի խմբի ձևաչափը փոխելու վերաբերյալ Բաքվի առաջարկից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավել Թուրքիային՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Բանակցային պրոցեսը Ադրբեջանի համար պատվերով համերգ չէ, որ երբ ուզի առաջարկ ներկայացնի: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման գործողությունների է դիմում: Պարզից էլ պարզ է, որ փորձում է Թուրքիային խցկել բանակցային պրոցեսների մեջ, որը, սակայն, անհնար է: Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման գործում անելիք չունի և չի էլ կարող ունենալ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ