Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԱԿ-ի ոսկե կանոնը

ՀԱԿ-ի ոսկե կանոնը
22.10.2015 | 10:54

ՀԱԿ-ը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին չի մասնակցելու՝ հոկտեմբերի 21-ին, ճակատի ծրագրերին նվիրված քննարկումից հետո լրագրողներին ասել է կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մասնակցում ենք միայն այն հանրավաքներին, որոնք մենք ենք կազմակերպում, ու որի համար մենք ենք պատասխանատու»,- բացատրել է Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ դա իրենց ոսկե կանոնն է, որին չեն դավաճանել երբեք:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ