Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ չեն լինելու

Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ չեն լինելու
20.11.2015 | 14:40

«Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է, որ ինքը չի կարող իշխանության գալ սահմանադրական փոփոխություններից հետո: Եթե երկրորդ նախագահը կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն տեսներ, նա կողջուներ սահմանադրական փոփոխությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը, ում կարծիքով՝ գործող նախագահը նույնպես իշխանությանը մնալու հավակնություն չունի: «Կարծում եմ` Սերժ Սարգսյանը կհեռանա: Նա այդ մասին հրապարակային հայտարարել է, հետևաբար, չեմ կարծում, այդ հայտարարությունից հետո նա կմնա իշխանության»:

ՀՀՇ-ն, լինելով սահմանադրական բարեփոխումներին կողմ, քարոզարշավին չի մասնակցում, քանի որ, ըստ կուսակցության ղեկավարի, իրենց համար անհասկանալի է քաղաքական ուժերի տեսակետների փոփոխությունը: «Մեզ համար քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի գործունեությունն անհասկանալի է, որովհետև սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ասում են «ոչ», փոփոխություններին միշտ դեմ արտահայտվողներն ասում են «այո»: Այդ մարդիկ փոխել են իրենց տեսակետները»,- շեշտեց բանախոսը՝ զարմանք հայտնելով, որ իշխանություններն են նախաձեռնել այս գործընթացը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ