Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այսօր տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստ, քննարկվելու է ղարաբաղա-ադրբեջանական սահմանային իրավիճակը

16.04.2016 | 15:10

Այսօր, ժամը 16-ին սպասվում է ՀՀԿ խորհրդի նիստ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` հաղորդել է ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանը: ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվելու են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր:

Դիտվել է՝ 3146

Մեկնաբանություններ