Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒմ մեղքով կոնսենսուսը կձախողվի

ՈՒմ մեղքով կոնսենսուսը կձախողվի
11.05.2016 | 17:04

«Ասացինք, որ 4+4+4 ձևաչափով աշխատել ենք, և կա իսկապես հնարավորություն՝ ունենալու այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կբավարարի բոլոր կողմերին, և այստեղ Եվրոպայի խորհրդի առաջարկությունը շատ կարևոր է»,- ԵԽԽՎ-ի հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ համազեկուցողներին տեղեկացրել են, որ, ըստ էության, հիմնական առաջարկներն ընդունվել են և լայն կոնսենսուսի հնարավորություն կա:

Ավելին, դաշնակցական պատգամավորը տեղեկացրեց, որ 4+4+4 ձևաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որի մշակմանը մասնակցում են գործընթացի բոլոր մասնակիցները:


«Այդ հայտարարությունը կարձանագրի կոնսենսուս: Ըստ էության, բոլոր այն 5 պահանջները, որ ներկայացնում էին, բավարարված են, և թող զուր տեղը այլ հարցեր չփնտրեն: Հիմա բանակցությունների մեջ են, կավարտվի, կհրապարակվի, մենք պնդելու ենք, որ հրապարակվի»,-նշեց Ռուստամյանը` ընդգծելով, որ պետք է հասկանալ, եթե կոնսենսուսը ձախողվեց, ապա ում մեղքով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ