Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կառավարությունը հավանություն տվեց ՕԵԿ խմբակցությունը «Հայկական վերածնունդ» վերանվանելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ՕԵԿ խմբակցությունը «Հայկական վերածնունդ» վերանվանելու նախագծին
16.06.2016 | 23:42

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը «Հայկական վերածնունդ» վերանվանելու օրենքի նախագծին: Անվանափոխությունը կատարելու համար պետք է լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությունը պատգամավորներ Հովհաննես Մարգարյանինն ու Մհեր Շահգելդյանինն էր:

Կառավարությունում որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ամիսներ առաջ «Օրինաց երկիր» կուսակցությունը վերանվանվեց «Հայկական վերածնունդ», անհրաժեշտություն առաջացավ վերանվանել ԱԺ խմբակցությունը:

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ