Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հերմինե Նաղդալյան. Հայը հայի վրա չպետք է կրակի

Հերմինե Նաղդալյան. Հայը հայի վրա չպետք է կրակի
28.07.2016 | 23:30

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են Երևանում տեղի ունեցող զարգացումները: ՀՀԿ-ի և նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այն է, որ իրավիճակը խաղաղ բանակցային ճանապարհով պետք է լուծում ստանա:

«Մեր մոտեցումը եղել է, որ հայը հայի վրա չպետք է կրակի, նոր զոհեր մենք չպետք է ունենանք», - ասաց Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, թե իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բանակցային ճանապարհով իրավիճակին լուծում տալու համար: Հարցին, թե ինչ է պատրաստ զիջել ՀՀԿ-ն, Նաղդալյանն ասաց, թե այսօր չպետք է խոսել զիջումների մասին, այլ պետք է առանց զոհերի, առանց նոր արյունահեղության հարցը կարգավորվի: «Բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ դասեր քաղել»,- ասաց նա:


Ինչո՞ւ ՀՀԿ-ն չմիացավ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությանը հարցին, Նաղդալյանը պատասխանեց, որ կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր և նիստ հրավիրելը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ: Նաղդալյանն անդրադարձավ նաև ՊՊԾ գնդում բժիշկներին պատանդ պահելուն խնդրին և ասաց, որ դա չափազանց վատ երևույթ է: Մինչ Ղարաբաղում հողեր հանձնելու մասին խոսելը, պետք է հասկանալ` ինչ բանակցություն կարող է ընթանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, թե ՀՀ ղեկավարությոնը կարող է գնալ նրան, որ ազատագրված հողերը հանձնվեն առանց ԼՂՀ ազատ կարգավիճակի վերջնական ստանալու: Նման բան չի կարող լինել», - ասաց Հ.Նաղդալյանը:

Նա դատապարտում է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելը: «Անազատության մեջ են աշխարհի ամենամարդասիրական քայլ անող ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամ են օգնություն ցույց տալ: Հատկապես մտահոգված եմ, որ նրանց թվում կին կա, հայ մարդուն հարիր չէ պատանդ պահել հայ կնոջ: Հուսով եմ` հարցն արագ լուծում կստանա», - ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ