Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշն ընկել է

«Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշն ընկել է
13.09.2016 | 20:33

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ, Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնն ու «Հասարակական կարծիք» հիմնադրամը հրապարակել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշը։


Ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի, իշխող կուսակցության վարկանիշը սեպտեմբերին կազմել է 39 տոկոս, իսկ ըստ «Հասարակական կարծիք»-ի՝ 41 տոկոս։ Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է իշխող կուսակցության համար։

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ