Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ նախընտրական ցուցակը

Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ նախընտրական ցուցակը
16.02.2017 | 15:08

ՀՎԿ-ն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ «Այս համապետական ընտրություններին մասնակցելու համար մենք ներկայացնում ենք 300 հոգուց կազմված ցուցակ։ Ներկայացնելու ենք 164 ռեյտինգային թեկնածու, 136 թեկնածու էլ՝ համամասնական ընտրակարգով»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը։

Նա ներկայացրեց ՀՎԿ ցուցակի առաջին 15 անունները. Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան, Մարինե Քոչարյան, Արթուր Միսակյան, Խանիկ Պետրոսյան, Արմեն Հարությունյան, Լիանա Մանուկյան, Գարսևան Սաղաթելյան, Լևոն Դոխոլյան, Հունան Պետրոսյան, Գառնիկ Ղազարյան։ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ընտրություններին մասնակցելու են «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով։

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ