Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սեյրան Օհանյան. Գործող համակարգը սպառել է Հայաստանի զարգացման հնարավորությունները

Սեյրան Օհանյան. Գործող համակարգը սպառել է Հայաստանի զարգացման հնարավորությունները
26.02.2017 | 17:27

Ներկայիս գործող համակարգի, ներկայիս տնտեսական քաղաքականության պայմաններում Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառված են՝ փետրվարի 25-ին հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովում: Նրա խոսքով՝ եկել է Հայաստանի համար շրջադարձային պահը: «Կամ մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը: Կամ իրատեսական աղետների առջև կկանգնենք»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը նոր վերնախավի, տնտեսական նոր քաղաքականության և ժողովրդի շրջանում նոր մթնոլորտի կարիք ունի:

«Չեմ թաքցնում, ինձ բազմաթիվ բարձր պաշտոններ են առաջարկվել, բայց ես հրաժարվել եմ: Ես գործող իշխանության կազմում գտնվող մարդկանց հետ անձնական ոչ մի խնդիր չունեմ: Բայց ինձ գործող իշխանության մեջ չեմ տեսնում, քանի որ մենք տարբեր մոտեցումներ ունենք»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ