Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Նոր ձևակերպումներով» կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են

«Նոր ձևակերպումներով» կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են
24.04.2017 | 14:24

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կոալիցիոն կառավարություն ձևավորելու բանակցությունները վերջնական փուլում են, և առաջիկայում այդ մասին հայտարարություն կարվի՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա ասաց, որ հստակեցումները կլինեն մինչև օրենքով նախատեսված կարգով նոր խորհրդարանի առաջին նիստը: Մինասյանի խոսքով՝ ձգձգման խնդիր չկա, ամեն ինչ կլինի ժամանակին: Հարցին, թե ինչո՞ւ են քննարկումներ ծավալվում, եթե այս կուսակցությունների միջև համագործակցության մասին հուշագիրն անժամկետ էր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այսօր ճշգրտման խնդիր կա, որովհետև ընտրություններից հետո և նաև նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները լայն թափով առաջ տանելու տեսակետից նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա»:


Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք «նոր ձևակերպումներ» ասելով պե՞տք է հասկանալ պորտֆելների փոփոխություն՝ ի պատասխան Մինասյանը ասաց. «Չի եղել, և, կարծում եմ, ներկայումս էլ չի լինի նախարարության կամ քվոտայի մասին որևէ դրույթ, որովհետև վերջում մենք երկու քաղաքական ուժերի միավորմամբ պետք է ստանանք ավելի հզոր բարեփոխումներն առաջ տանող միավոր, ոչ թե առանձին ինչ-որ վերաբաժանման խնդիր դնենք: Անկախ նրանից՝ երկուսն է, երեքն է, թե յոթն է պորտֆելների քանակը, միևնույն է, պատասխանատվությունը կրում ես ողջ քաղաքականության և ծրագրերի համար»:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ