Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արամ Սարգսյան. Մեզ հրաշք հորինել է պետք

Արամ Սարգսյան. Մեզ հրաշք հորինել է պետք
06.02.2018 | 00:05

Մենք կարող ենք նվազեցնել թանկացումները, բերել նախնական վիճակին, եթե վարենք խելամիտ քաղաքականություն, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաք-երթում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։ «Ակցիզային հարկի հետևանքով ավելացել է բենզինի և գազի գինը։ Մենք կարող ենք սրա դեմ պայքարել, եթե միասնական լինենք»,- ասաց Մանե Թանդիլյանը։ Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները պարզություն մտցնելու փոխարեն խառնաշփոթ առաջացրին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, թե խնդիրը միայն թանկացումները չեն։ «Այս թանկացումներով մեր կյանքն ավելի ծանր դարձնելը չէ, խնդիրը շատ ավելի գլոբալ է, խնդիրը ՀՀ տնտեսությանն է վերաբերում։ Մեզ նոր բան է հորինել պետք, մեզ հրաշք է հորինել պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում էր, Իսրայելում էր։ Այս իշխանությունները մտածում են, որ պետք է անընդհատ ասենք, թե այս երկրի տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, և իրենք անընդհատ էդ կովից լրացուցիչ կաթ են ուզում, ու վերջնական հասցնելու են նրան, որ կովը սատկի։ Մենք առաջարկում ենք գնել նոր «կով», բյուջեի մուտքերն ավելացնել դրանով»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ