Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իվետա Տոնոյան. Կհանդիպենք ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին, հետո վերջնական որոշում կկայացնենք

Իվետա Տոնոյան. Կհանդիպենք ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին, հետո վերջնական որոշում կկայացնենք
08.02.2018 | 10:38

«Ծառուկյան» դաշինքը առաջիկայում կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա չշտապեց պատասխանել հարցին՝ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանդիպմանը, թե ոչ։ «Բոլորին կհորդորեմ թույլ տալ, որ մենք ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու դրան և ինչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը»,- նշեց նա։ Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» դաշինքում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ քննարկվել է նաև Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը և պատգամավորների կողմից հնչել են տարբեր գնահատականներ ՀՀԿ առաջարկած թեկնածուի վերաբերյալ։


«Պատգամավորները հանդես են եկել դիրքորոշմամբ, հնչեցրել են իրենց գնահատականները, բայց վերջնական որոշումը կներկայացնենք նախագահի թեկնածուի հետ հանդիպումից հետո»,- ասաց Տոնոյանը։ Հարցին` հնարավո՞ր է, որ դաշինքի պատգամավորները թողնվեն ազատ քվեարկության, Տոնոյանը նշեց.
«Երբևէ «հնարավոր է» հարցերին չեմ պատասխանում։ Կլինի հանդիպում, բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, որը և կներկայացվի հանրությանը:

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ