ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլ Փաշինյան. Վաղվանից տոտալ դասադուլ և գործադուլ, փակում ենք բոլոր ճանապարհները, օդանավակայանը

Նիկոլ Փաշինյան. Վաղվանից տոտալ դասադուլ և գործադուլ, փակում ենք բոլոր ճանապարհները, օդանավակայանը
02.05.2018 | 00:21

Վաղն ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ, Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Ժամը 8։15-ից շրջափակվում ենք հանրապետության բոլոր փողոցները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Դիմելով պետական ծառայողներին՝ Նիկոլ Փաշինյաննն ասաց, թե վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ

Դիտվել է՝ 4090

Մեկնաբանություններ