ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու ստորագրությունը

ՀՔԾ-ն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու ստորագրությունը
05.09.2018 | 12:49

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը` ասել է ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն ասել էր, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք և պաշտպանական կողմը զբաղված է այդ արգելքի վերացնելով։ «Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ»,- ասել էր փաստաբանը:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են նրա խափանման միջոցի փոփոխության մասին ՀՔԾ քննիչի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացել էր և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառվել։ Այժմ, երբ տարածվեցին տեղեկություններ, որ Քոչարյանը պատրաստվում է մեկնել երկրից, նախաքննական մարմինը որոշեց երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց ընտրել երկրորդ նախագահի նկատմամբ։

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ