ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զինեդին Զիդան.Ուզում եմ հավերժ մնալ «Ռեալում»

Զինեդին Զիդան.Ուզում եմ հավերժ մնալ «Ռեալում»
22.10.2019 | 13:00

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ «Այն, ինչ տեղի է ունեցել, արդեն անցյալում է։ Ֆուտբոլն այդպիսին է։ Հաջողությունները մնում են անցյալում։ Այդպիսիսն է կյանքը։ «Ռեալի» հետ մեր հաջողությունները արդեն անցյալում են։


Չեմ կարող ասել, որ ինձ վրա չի ազդում, որ լրագրողները խոսում են իմ մասին։ Ազդում է, բայց ես միշտ փորձում եմ դրական մտքեր ունենալ։ Ես ուզում եմ հավերժ մնալ «Ռեալում»։ Մեզ վրա միշտ ճնշում է լինելու։ Մենք շատ լավ գիտենք իրավիճակը խմբում, բայց ամեն ինչ շարունակվելու է մինչև խմբային փուլի ավարտը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Դիտվել է՝ 3552

Մեկնաբանություններ