ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վարազդատ Հարոյան․ Չեմ պատկերացնում աշխատանքը Խաշմանյանի հետ

Վարազդատ Հարոյան․ Չեմ պատկերացնում աշխատանքը Խաշմանյանի հետ
21.11.2019 | 20:56

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը
Sport 24-ին հարցազրույցում շեշտել է, որ իտալացիների հետ խաղը մեկնարկից վատ դասավորվեց:

«Երբ հանդիպման ընթացքում նայում էի լուսատախտակին, չէի կարողանում հավատալ տեսածիս: Մինչև այսօր էլ չեմ կարողանում տեղ գտնել այդ խաղից հետո»,-ասել է ֆուտբոլիստը: Հարոյանի կարծիքով` Հայաստանը պետք է չպարտվեր այդ հաշվով, քանի որ մրցունակ թիմ է: «Պատկերացրեք զգացողություններս, երբ այդ ամենից հետո Աբրահամ Խաշմանյանն ասուլիսի ժամանակ ասում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ սովորական հավաքական է: Այդ խոսքերից հետո ջղայնությունս առավել շատ է: Թիմի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բան ասելու»,-ասել է պաշտպանը: Նա անընդունելի է համարել մարզչի հայտարարությունը:

«Չեմ կարողանում պատկերացնել, ինչպես աշխատել նման մարզչի հետ: Խաշմանյանը մեզ հետ չի շփվել հանդիպումից հետո: Ես խոսել եմ թիմի մյուս անդամների հետ և նրանք բոլորը նեղսրտել են նրա այդ հայտարարությունից հետո»,-շեշտել է նա: Հարոյանը պնդել է, որ ազգային թիմում խաղացող յուրաքանչյուր ֆուտբոլիստ առանձնահատուկ վերաբերմունք ունի ընտրանու նկատմամբ: «Իտալիայի դեմ խաղում գրանցված արդյունքը արդարացված չէ, բայց արդարացում չունեն նաև նրա խոսքերը»,-ասել է նա:

Դիտվել է՝ 4485

Մեկնաբանություններ