ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնել սենատոր Սալվինիին Արցախի հարցում դիրքորոշման համար

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնել սենատոր Սալվինիին Արցախի հարցում դիրքորոշման համար
16.10.2020 | 22:44

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մատեո Սալվինիին արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշման համար:

«Շնորհակալություն սենատոր Սալվինիին՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի իր ձայնը բարձրացնելու համար», - գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքում:

Դիտվել է՝ 6131

Մեկնաբանություններ