«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 հոգի դեմքի ժամանակավոր կաթված են ստացել

Իրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 հոգի դեմքի ժամանակավոր կաթված են ստացել
18.01.2021 | 11:42

Իսրայելի 13 բնակիչ Pfizer ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո դիմային նյարդի ժամանակավոր կաթված են ստացել: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած 600 մարդկանցից 70 տոկոսը ներարկման տեղում անհարմարության և ցավի զգացողություն է ունեցել: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելում պատվաստված 2 մլն մարդկանցից 1127-ը կողմնակի ազդեցություն է զգացել: Ամենալուրջ ազդեցությունը Բելի կամ դիմային նյարդի կաթվածն է: Երկու հիվանդի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են եղել: Երկրում պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 2 027 835 մարդ, երկրորդ չափաբաժինը՝ 205 579: Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 546 087 մարդ, 3979-ը մահացել է:

Դիտվել է՝ 7001

Մեկնաբանություններ