«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դուք դա իշխանությունը զավթելու համար էիք անում. Ռոբերտ Մելքոնյան

Դուք դա իշխանությունը զավթելու համար էիք անում. Ռոբերտ Մելքոնյան
18.08.2022 | 07:22

Հիշու՞մ եք, երբ նախկին տարիներին զինվոր էր զոհվում, ներկայիս իշխանավորներից շատերը, իրենց համակիրները, որոնք ընդդիմադիր ու մտահոգ ցուցարար էին խաղում, ինչպես էին իրենց մարմնի բոլոր ունակություններով ու հնարավորություններով գոռում, գոչում, զոհվածների նկարներով «լցնում» սոցցանցերը, իրենց ենթակա լրատվամիջոցներով տարածում, պիկետներ անում, գասպարիներին պառկեցնում ասֆալտին, հայհոյում ու անիծում այդ ժամանակվա իշխանություններին։


Դուք հիշեք էլ, ձեզ «սատկածի», չտեսնողի նման եք պահում,
ինչպես չտեսաք տասնյակ հազարավոր զոհերին, վիրավորներին, խեղվածներին, հիմա էլ չեք տեսնում խաղաղ պայմաններում գրեթե օրումեջ զոհվող ու հանկարծամահ լինող զինվորներին:
Բայց ես ու ինձ նման շատերը ձեզ բոլորիդ հիշում ենք և այն ժամանակ էլ գիտեինք, որ դա դուք միայն անում եք հեղաշրջելու և իշխանությունը զավթելու համար։
Օրը տասն անգամ նկարներով ու «գույնզգույն քֆուրներով» ֆեյսբուքը լցնող, շահարկող վաստակներ, սա՞ղ եք, թե՞ սատկել եք արդեն հիմնովին...

Դիտվել է՝ 13070

Մեկնաբանություններ