«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հավանաբար եվրադիտորդներն են առաջարկել այդ հանճարեղ ծրագիրը

Հավանաբար եվրադիտորդներն են առաջարկել այդ հանճարեղ ծրագիրը
13.04.2023 | 21:41

Զորքերը հայելային հետ քաշելու մասին հայտարարությունից ավելի տխմար հայտարարություն դժվար է պատկերացնել։

Եթե իմ թշնամին ինձ նման առաջարկ աներ, ապա ես կխրախուսեի, որպեսզի նա դա աներ, իսկ ապա, հարմար առիթի դեպքում...(շարունակությունը թողնեմ ձեր երևակայությանը, որ մի քանի տափակգլուխ չասեն իբր հուշում եմ թշնամուն):

Չգիտեմ ինչու, բայց այս առաջարկը միանգամից ինձ հիշեցրեց Իշխանասարի օկուպացիան։

ՈՒ չգիտեմ ինչու, բայց այս առաջարկը ինձ մոտ տպավորություն է ստեղծել, որ մենք 29,8 հազարից իջնում ենք նախ 29 հազարի, իսկ հետո Աստված գիտի։ Հավանաբար եվրադիտորդներն են այս հանճարեղ ծրագիրը առաջարկել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ