Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նույն վիճակն է

Նույն վիճակն է
30.05.2023 | 08:36

1915 թվականին ամբողջ աշխարհը ազդակներ էր ուղարկում հայերին , որ երիտթուրքերը պատրաստվում են ցեղասպանության։

Կ.Պոլսում, Ադանայում, Մարաշում, Վանում, Մուշում և հայաշատ այլ վայրերում շատ հայեր փորձում էին բացատրել, սթափության կոչ անել հայերին, բայց ոչ ոք չէր լսում, հանգիստ ապրում էին իրենց կյանքով, նույնիսկ կոչ անողներին հալածում ու մեղադրում խուճապ տարածելու մեջ, հաճախ դավաճանաբար այդ նվիրյալներին հանձնում էին երիտթուրքական ոճրագործներին:

Հետո եղավ այն, ինչ եղավ:

Հիմա նույն վիճակն է:

Ամբողջ աշխարհն ազդակներ է ուղարկում, որ Ադրբեջանը կարող է էթնիկ զտումներ անել Արցախում նաև Հայաստանում:

Այդ մասին գրեթե ամեն օր հայտնում է ձեր սիրելի ՀՀ վարչապետը և Արցախի նախագահ Արոն, բայց դուք խուճապ տարածելու ու եսիմ ինչ մեղքերի մեջ մեղադրում եք մարդկանց, ովքեր ի սրտե, առանց ոչ մի ակնկալիքի և հետին մտքերի ընդամենը սթափության և համախմբան կոչ են անում:

2020 թվականի սեպտեմբերին էլ չէին հավատում, որ ամեն օր գուժում էինք սպասվող պատերազմի մասին, էլի չէին հավատում:

Այն ժամանակ էլ շուշեցին, հադրութցին, ջերմուկցին ու էդպես շարունակ դարձան գաղթական...

Հարգելի արցախցիներ. եթե գտնում եք, որ իմ գրառումները խուճապ են առաջացնում ձեր մոտ, կներեք, մի՛ հետևեք իմ էջին, դրա հնարավորությունը շատ հեշտ տալիս է Facebook-ը, իսկ ես շարունակելու եմ գրել և տարածել ճշմարտությունը, որը թեկուզ կարող է մեկ հայի կյանք փրկել:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4312

Մեկնաբանություններ