Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մեր դեպքում գետը երեք ափ ունի

Մեր դեպքում գետը երեք ափ ունի
07.08.2023 | 18:01

Գետանցի մոտ մեկը խնդրում է աշխատողին, թե՝ փող չունեմ, բայց խնդրում եմ ինձ էլ անցկացնել գետի մյուս ափը։

Աշխատողն էլ թե՝ եթե փող չունես, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե գետի որ ափին ես։

Հիմա մերն է՝ Արևելքն է լա՞վ, թե՞ Արևմուտքը։

Եթե խելք ունես, երկուսն էլ լավ են, իսկ եթե՝ չէ, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե գետի որ ափին ես։

Համ էլ մեր դեպքում գետը երեք ափ ունի՝ Հյուսիսային ափ էլ կա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3629

Մեկնաբանություններ