Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հակաիրավական ալգորիթմ՝ կալանք-ցուցմունք-ազատություն

Հակաիրավական ալգորիթմ՝ կալանք-ցուցմունք-ազատություն
07.03.2024 | 08:06

Չգիտեմ, թե որ հիվանդագին ուղեղում է ծնվել ու կյանքի կոչվել այս հրեշավոր գաղափարը։

Քննչական մարմիններն ու դատախազությունը որդեգրել են հանցագործությունների բացահայտման զազրելի մարտավարություն։

Մարտավարությունը հետևյալն է․ կալանքի միջնորդություն ներկայացնել այն անձի վերաբերյալ, ով, օգտվելով լռելու իր իրավունքից, կամ ընդհանրապես ցուցմունք չի տալիս, կամ ցուցմունքով հերքում է իր մեղավորությունը, կամ տալիս է ոչ այն աստիճանի խոստովանական ցուցմունք, որն ակնկալում է քննչական մարմինը։ Դատարանների կողմից, կալանքի միջնորդության դակումից հետո, առաջարկ է արվում տալ վարույթն իրականացնող մարմնի համար ցանկալի ցուցմունք և փոխել խափանման միջոցը։ Կան մեղադրյալներ, որ գործարքի չեն գնում։ Կան նաև նրանք, որոնք նահանջում և տալիս են այդ ցուցմունքները։

Եվ այս իրականության պայմաններում մի հարց է ինձ հետաքրքրում՝ էլ ու՞մ են պետք իրավաբանական ինստիտուտներն ու համալսարանները, ու՞մ են պետք տարատեսակ դասընթացները, քրեաբանական ու քրեագիտական գրականությունը, երբ կա մեկ գործելաոճ ու ձեռագիր, կա մեկ հակաիրավական ալգորիթմ՝ կալանք-ցուցմունք-ազատություն։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5387

Մեկնաբանություններ