ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արևմուտքը կօգնի Հայաստանին ինքնասպանության հարցում

Արևմուտքը կօգնի Հայաստանին ինքնասպանության հարցում
07.04.2024 | 06:55

Արևմուտքը, հանուն իր «փառքի» ու վիրավորված ինքնասիրության, Զելենսկու ձեռքով ցեղասպանեց ուկրաինացիներին, Հայաստանին կօգնի ինքնասպանության հարցում՝ մարդասիրությունից դրդված։ Եվրոպայի ազգայնական կուսակցությունները (իրականում՝ Եվրոպայի բնակչության գերակշիռ մասը) չեն ցանկանում թշնամություն Ռուսաստանի հետ, ոչ թե նրա համար, որ սիրում են ռուսներին, այլ նրա համար, որ վնաս է իրենց շահերին (միակ շահառուն ԱՄՆ-ն է, որը 2023-ի մայիսին Ռուսաստանի հետ առևտուրը կրկնապատկել էր, այո, այո): Վրացին դա հասկանում է, մենք ինչու՞ ենք հրաժարվում հասկանալուց։ Հիմա ամբողջ Արևմուտքը Ուկրաինայի համար արկեր է հայթայթում ամեն տեղից, ու իրենց ամբողջ հնարավորությունը կկազմի մեկ միլիոն հարյուր հազարից մի քիչ շատ, կրկնում եմ, ամբողջ Արևմուտքը միասին, ու սա Ուկրաինային կբավականացնի մոտ չորս ամիս (արևմտյան մասնագետների վերլուծությունից), իսկ հետո՝ ոչինչ: Այն դեպքում, երբ Ռուսաստանը տարեկան արտադրում է չորս ու կես միլիոն հատ արկ. Սա՝ ուղղակի մտածելու համար։

Եթե ինչ-որ մեկը հավատում է, որ Արևմուտքը հնարավորություն կունենա օգնել մեզ՝ բնութագրելու խոսք չունեմ։ Ի միջի այլոց, գիտե՞ք որ երկրից է Արևմուտքը ցանկանում արկեր պատվիրել (որպեսզի պատրաստեն). այո, մեր հարևան Թուրքիայից։

Արմեն Բաղդասարյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ