Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խաղաղություն չի կարող լինել այնտեղ, որտեղ կողմերից մեկի նպատակը մյուսի լիկվիդացիան է

Խաղաղություն չի կարող լինել այնտեղ, որտեղ կողմերից մեկի նպատակը մյուսի լիկվիդացիան է
14.07.2025 | 12:44

Դուք չեք կարողանալու դուրս գալ այն հանձնարարության տակից, որը ձեզնից պահանջում է խաղաղություն հաստատել պատմական թշնամիների միջև, հատկապես, երբ տիեզերական անարդարության և միակողմանի կենսական զիջումների պայմաններում է ընթանում գործընթացը՝ շրջանցելով բնականոն հաշտեցման երկկողմանի և տրամաբանական զիջումները:

Այս ընթացքի արդյունքը հայտնի է սրա հեղինակներին, տարածաշրջանը մտնելու է ուղիղ թուրքական դիկտատուրայի և ագրեսիայի տակ: Սա գլոբալիզմի ծրագրային կետերից մեկն էր, սակայն հիմա, երբ վստահ կարելի է ասել, որ այդ ծրագիրը ձախողված և ապակենտրոնացված է, հասկանալի չէ, թե տեղային կատարողները ինչ և ում երաշխիքներով են շարունակում տարածաշրջանը Թուրքիայի կուռացիային հանձնելու գործընթացը:

Մի բան հաստատ է՝ խաղաղություն չի կարող լինել այնտեղ, որտեղ կողմերից մեկի նպատակը մյուսի լիկվիդացիան է:

Եվ հենց այստեղ է, որ ներհայաստանյան խաղաղարարներն այսօր ոչ թե խաղաղություն են հաստատում, այլ անտրամաբանական զիջումներով զրկում են հայ ժողովրդին՝ պաշտպանվելու մարդու հիմնական իրավունքից: Առավել դաժան նրանք վարվում են իրենց հավատացողների և վստահողների հետ:

Սա չի կարող բարեհաջող ավարտ ունենալ կողմերից և ոչ մեկի համար՝ անկախ խոստումներից և ստորագրվող փաստաթղթերից: Արցախի օտարումը միայն խորացրեց տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտները, Սյունիքում թուրքական ներկայությունը վատթարացնելու է իրավիճակը և նորանոր կոնֆլիկտների առիթ է դառնալու՝ ընդհուպ մինչև ռուս-թուրքական և ադրբեջանա-իրանական բախումներ՝ ՀՀ տարածքում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 6385

Մեկնաբանություններ