Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան
06.08.2025 | 13:58

Հաշվի առնելով աշխարհահռչակ Նյու Յորքյան հայտնի երգչուհու երևանյան համերգի հետ կապված տարբեր ասեկոսներն ու մեկնաբանությունները, հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան։

Այս հարցմամբ նաև ցանկանում եմ մշակույթ ձևավորել, վերջապես, դադարեցնել համացանցային բամբասանքները, իսկ պետական լիազոր մարմիններից պահանջել աշխատել օրենքով։

Հանրային տեղեկատվության ստացման գրավոր պահանջ

ՊԱՀԱՆՋ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝ հայցում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ կապված համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հետ առ այն, որ հանրահայտ արտիստ Ջենիֆեր Լոպեսին հրավիրելու և նրա մասնակցությամբ համերգ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է զգալի գումար։

1. Տրամադրել պայմանագրերի պատճենները՝ կնքված երգչուհու կամ ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրները, վճարված գումարների չափը, նպատակային ծախսերը (օրինակ՝ թռիչք, հյուրանոց, հոնորար, կազմակերպչական ծախսեր և այլն)։

2. Տրամադրել տեղեկություն, թե արդյոք իրականացվել է մրցութային ընթացակարգ, եթե ոչ՝ ապա ինչ իրավական հիմքով է այն շրջանցվել։

3. Նշել, թե որ պետական մարմնի կողմից է կայացվել որոշում այս միջոցառման կազմակերպման վերաբերյալ, տրամադրել այդ որոշման պատճենը կամ հղումը։

4. Տրամադրել գնահատականներ կամ հաշվարկներ, թե որքան է կազմել այս միջոցառման արդյունքում ստացած կամ ակնկալվող տնտեսական օգուտը՝ զբոսաշրջության, հարկային մուտքերի կամ այլ ձևերով։

5. Հաստատել կամ հերքել՝ արդյոք միջոցառման կազմակերպումը իրականացվել է ՀՀ պետբյուջեի հաշվին, և նշել՝ որ բյուջետային ծրագրով կամ հոդվածով։

Հայցում եմ տեղեկատվությունը տրամադրել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Փաստաբան

Դիտվել է՝ 7900

Մեկնաբանություններ