Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պետականության կորստի ճանապարհային քարտեզ

Պետականության կորստի ճանապարհային քարտեզ
23.11.2025 | 17:09

Պետականության հարատևության բանաձևը մեկն է՝ սուբյեկտայնության շարունակական բարձրացում։

ՆՓ-ն առաջարկում է այս բանաձևի տրամագծորեն հակառակը։ Նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան մեր պետության սուբյեկտայնության իրավական բաղադրիչի իջեցում, իսկ բանակի կրճատումը՝ իր հերթին սուբյեկտայնության ուժային բաղադրիչի իջեցում։

Պատմական ստատիստիկայով ապացուցված փաստ է՝ սուբյեկտայնության կորուստը անխուսափելիորեն հանգեցնում է պետականության կորստի։

ՆՓ-ի առաջարկած «պետականության հարատևության բանաձևը», ըստ էության, պետականության երաշխավորված կորստի ճանապարհային քարտեզ է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ