Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Որոշել են copy paste արած տեքստը սղացնել որպես բանակցային փաստաթուղթ ու սկսել «աչոկ հավաքել»

Որոշել են copy paste արած տեքստը սղացնել որպես բանակցային փաստաթուղթ ու սկսել «աչոկ հավաքել»
03.12.2025 | 10:47

ՈՒրեմն, կառավարության կայքում հրապարակված «փաստաթղթերից» մեկը սովորական copy paste արած թուղթ է, որը իբր Մեղրիի դիմաց Արցախը Լաչինի միջանցքով ՀՀ մաս ճանաչելու մասին։

Բանակցային գործընթացին քիչ թե շատ ծանոթ մարդը վստահորեն գիտի, որ այս copy paste արած տեքստը նախ` բանակցային փաստաթուղթ չէ, այլ նախագիծ, որը հետագայում ԱՄՆ Քի Վեստ քաղաքում կայացած հանդիպման արդյունքում բազմաթիվ խմբագրումներից հետո դարձել է այսպես կոչված «քիվեստյան փաստաթուղթ»:

Ի դեպ, հրապարակված փաստաթղթերի շարքում չկար նաև հենց այս փաստաթուղթը։

Մյուս և ամենակարևոր հանգամանքը այն է, որ ո'չ մի կերպ բանակցային փաստաթղթերի փաթեթը չի ներառում Ադրբեջանի և Հայաստանի առաջարկները, պաշտոնական պատասխանները այս կամ այն հարցի շուրջ։

Շատ գործընկերներ արդեն նկատել են, որ բացակայում է ամենակարևորը` 2019 թվականի առաջարկին ՀՀ պաշտոնական պատասխանը։

Իսկ փոխարենը սրանք որոշել են copy paste արած տեքստը սղացնել որպես բանակցային փաստաթուղթ ու սկսել «աչոկ» հավաքել։ Լրիվ գիտեն «դեբիլի դպրոց» է Հայաստանը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` Հեյդար Ալիևը, Քոլին Փաուելը և Ռոբերտ Քոչարյանը

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ