Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսաֆոբիան

Սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսաֆոբիան
13.01.2026 | 13:00

Էրդողանի, Ալիեւի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրեւի տեղ սղացնող նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սոլովյովի անհաջող ձեւակերպումներով ռուսաֆոբիայի կրակը վառ պահելու գործին։

Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին։ Ավաղ, նման հնարավորություն դեռ չունեմ։

Այլեւս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսեւորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը։

Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետեւողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։

Ուրիշ բան, որ Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսաֆոբիան։

Բայց ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները (կամա՞ թե՞ ակամա) սնուցում են այդ կուտոկին։ Совпадение?

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ