Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երբ եկեղեցու ներքին հարցերը փորձում են դարձնել դատական քննության առարկա, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ իրավունքի աղավաղում և վտանգավոր նախադեպ պետության համար

Երբ եկեղեցու ներքին հարցերը փորձում են դարձնել դատական քննության առարկա, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ իրավունքի աղավաղում և վտանգավոր նախադեպ պետության համար
18.01.2026 | 12:06

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիներ առաջ իմպերատիվ կերպով ձևավորել է մի դիրքորոշում՝ «պետությունը և դատարանները չունեն և չեն կարող ունենալ իրավասություն խառնվելու եկեղեցու ներքին կյանքին, այդ թվում՝ հայրապետական տնօրինությանը, առաջնորդության կամ ներքին կառավարման հարցերին»։

Hasan and Chaush v. Bulgaria, Holy Synod of the Bulgarian Orthodox Church v. Bulgaria և հարակից գործերով ՄԻԵԴ-ը բաց տեքստով արձանագրել է՝ կրոնական համայնքի ինքնավարությունը Կոնվենցիայի 9-րդ հոդվածով պաշտպանվող հիմնարար իրավունք է, իսկ դրա խախտումը՝ անթույլատրելի պետական միջամտություն։

Այս նախադեպերը վերացական չեն և «խորհրդատվական» բնույթ չեն կրում։ Դրանք պարտադիր իրավական չափանիշ են նաև Հայաստանի համար։

Երբ եկեղեցու ներքին հարցերը փորձում են դարձնել դատական քննության առարկա, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ իրավունքի աղավաղում և վտանգավոր նախադեպ պետության համար:

Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Փաստաբան

Դիտվել է՝ 3697

Մեկնաբանություններ