Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Պետությունը, որի անվտանգությունը կախված է մեկ մարդուց, պետություն չէ, այլ՝ պատանդ

Պետությունը, որի անվտանգությունը կախված է մեկ մարդուց, պետություն չէ, այլ՝ պատանդ
15.04.2026 | 16:49

Մի հետաքրքիր պատմություն կա Հենրի Ֆորդի մասին։

Նա իր բաժնի ղեկավարներին ուղարկում է արձակուրդ՝ Կարիբյան կղզիներ։

Վերադառնալուց հետո պարզվում է՝

այն բաժինները, որոնք աշխատել էին նաև ղեկավարի բացակայությամբ, պարգևատրվում են,

իսկ այն ղեկավարները, որոնց բացակայությամբ ամեն ինչ կանգ էր առել՝ ազատվում են աշխատանքից։

Առաջին հայացքից՝ պարադոքս է։

Բայց իրականում՝ սա ղեկավարության ամենախորը չափանիշներից մեկն է։ Սա ղեկավարության պարզ ճշմարտություն է․

եթե համակարգը կախված է մեկ անձից, ուրեմն համակարգ չկա։

Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է՝

«եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին պատերազմ կլինի», իրականում ասում է մի շատ վտանգավոր բան։

Ասում է, որ 8 տարի ղեկավարելով երկիրը՝

չի ստեղծվել ինստիտուցիոնալ անվտանգային համակարգ, չի կառուցվել պետություն, որը կարող է ապահովել իր անվտանգությունը անկախ անձերից։

Սա արդեն խոստովանություն է, ոչ թե կանխատեսում։

Պետությունը, որի անվտանգությունը կախված է մեկ մարդուց, պետություն չէ, այլ՝ պատանդ։

Իսկ «խաղաղությունը», որը պահվում է ստի, կեղծիքի, վախի, շանտաժի և շարունակական զիջումների հաշվին, խաղաղություն չէ։

Դա ընդամենը ժամանակավոր լռություն է՝

մինչ հերթական պարտադրանքը կամ անպատրաստ պատերազմը:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3753

Մեկնաբանություններ