Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ադրբեջանը չի բավարարվելու ո՛չ ՀՀ սահմանադրության փոփոխությամբ, ո՛չ TRIPP-ով

Ադրբեջանը չի բավարարվելու ո՛չ ՀՀ սահմանադրության փոփոխությամբ, ո՛չ TRIPP-ով
19.06.2026 | 13:10

Նիկոլ Փաշինյանի և իր «հավատարիմ ջայլամների» համար մի վատ «նորություն» էլ ունեմ (թեպետ, ի՞նչ նորություն, ով ցանկանում է տեսնել, նա վաղուց գիտի)։

Ալիևը, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին խաբելով, թե՝ եթե դու փակես Արցախի հարցը, ես էլ կփակեմ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանի» կամ «մեծ վերադարձի» պրոյեկտը, զուգահեռաբար զարգացրել է ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունների երկու ուղեգիծ. մի կողմից, Նոյեմբերի 9-ի և 2025 թ. օգոստոսի 8-ի հայտարարություններով ՀՀ վրա դրվել է «անխոչընդոտ երթուղի» ապահովելու պարտավորություն (ինչն արդեն իսկ տվյալ հատվածում ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում է), մյուս կողմից, միջազգային հարթակներում զարգացնելով «արևմտյան ադրբեջան» թեզը, ապահովում է երկմակարդակ իմունիտետ ՀՀ նկատմամբ ապագա հավակնությունների ձևակերպման և, անհրաժեշտության դեպքում, ուժային միջամտության համար։

Սա՝ թե ի՛նչ ունենք այս պահին, բայց ավելի կարևոր է, թե այդ երկմակարդակ հավակնությունների իմունիտետը ինչպե՞ս են փորձելու լրացնել։

Ահա այստեղ է, որ Փաշինյանի և յուր «հավատարիմ ջայլամների (ովքեր նախընտրում են ոչինչ չտեսնել ու հավատալ լուսավոր ապագային)» համար նորություն կա։ Իսկ նորությունն այն է, որ Ադրբեջանը չի բավարարվելու ո՛չ Սահմանադրության փոփոխությամբ, ո՛չ TRIPP-ով, այլ նրանք պահանջների նոր փաթեթներ են պատրաստել, որոնց կենսագործման համար էլ Ալիևը հովանավորում է Նախիջևանում «արևմտյան ադրբեջանի» համաժողովներ, միջազգային գիտաժողովներ, խավիարային դիվանագիտության միջոցով միջազգային գործիչների ներգրավում և այլն։

Բայց դուք, ամեն դեպքում, շարունակեք «տաշի-տուշին»...

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ