Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին՝ փորձելով վարկաբեկել իր համար ամենավտանգավոր քաղաքական ընդդիմախոսներին:
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող երկարատև թիրախավորումն ու նրա շրջապատի գործիչների նկատմամբ իրավապահ գործողությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց իրական շարժառիթների վերաբերյալ, վառօրինակ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որն ընկալվում է որպես այդ նույն շղթայի հերթական օղակ՝ նպատակ ունենալով ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ՝ հարվածել Անդրանիկ Թևանյանի անբասիր քաղաքական հեղինակությանը։
Եթե ՔՊ-ն իսկապես վստահ է իր հանրային աջակցությանը, ապա նա պետք է մրցի գաղափարներով, ծրագրերով և իր կառավարման 8 տարում գրանցած արդյունքներով, ոչ թե՝ քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու ճղճիմ փորձերով։
Քաղաքական հաշվեհարդարը երբեք չի կարող փոխարինել արդարադատությանը, իսկ իրավապահ համակարգի նկատմամբ ցանկացած կասկած հարվածում է ոչ միայն ընդդիմությանը, այլև մեր պետության իրավական հիմքերին։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ