«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղբարկղի մեջ լցրած գրքերն էլի գիրք են մնում

Աղբարկղի մեջ լցրած գրքերն էլի գիրք են մնում
27.03.2025 | 14:22

Էսօր փողոցում տեսա աղբարկղի մեջ իրար վրա լցրած գրքեր։ Շատ էին։ Գիրք տեսնելիս միշտ ուզում եմ մոտենալ, տեսնել, թե ինչ գրքեր են, բայց շատ էի շտապում, կողքով անցա-գնացի։

Իսկ գրքերը մնացին ուղեղիս մեջ, մինչև հիմա գլխիցս դուրս չեն գալիս։ Նենց տպավորություն էր, կարծես մրսում էին դրսում, թե ամաչում էին աղբարկղի մեջ՝ չգիտեմ։ Ախր, գիրքն ընտանիքի անդամ ա։ Տարիներով ինչ-որ մեկի տանն են եղել, էդ տան գույների, հոտերի մասն են կազմել, իսկ հիմա օտար աչքից թաքցված էդ գույներն ու հոտերն ընդհանուր աղբամանում են։ Կարող ա մարդիկ կարդացել են ու իրանց մտքերը թողել են թերթերի արանքում։ Էդ մտքերը հիմա անձրևի տակ թրջվում են։

Աղբարկղի մեջ լցրած գրքերն էլի գիրք են մնում։ Աղբարկղն ա փոխվում՝ դառնում ա գրադարան։ Մեկ էլ դու ես փոխվում, դառնում ես աղբարկղի բնակիչ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 13145

Մեկնաբանություններ