ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Մհեր Ենոքյանին հասկանալու համար մի քիչ մարդասիրություն է պետք

    Մհեր Ենոքյանին հասկանալու համար մի քիչ մարդասիրություն է պետք

    29.01.2014| 15:25
    Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բանտի մի օրվա մասին է գրել, երբ պատահականորեն հայտնվել է մեկուսարանի աշխատակիցների և հոգևորականների հետ նույն սենյակում ու նրանց հետ աղուհաց կիսել: Մհերն իր եզրահանգումն է արել օրվա այդ պատկերի կոնտեքստում` բոլորն Աստծո առաջ հավասար են: Իհարկե, հավասար են, Մհեր: Աստված է այդպես սահմանել, պարզապես Աստծուց հեռացած մարդիկ բաժան-բաժան են արել այդ հավասարություն ասվածը, տեսակավորել են, շերտատել ու ծվեն-ծվեն արել այն:
  • Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա

    Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա

    29.01.2014| 13:20
    1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում է, տնակները վաղուց շարքից դուս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի:
  • Ազգի արժանապատվությունը թաշկինակ չի` ով հասնի, քիթը մաքրի

    Ազգի արժանապատվությունը թաշկինակ չի` ով հասնի, քիթը մաքրի

    29.01.2014| 13:06
    Մամուլում հրապարակված Հայաստանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին լուրը զարմանքի շարքից չէր, այլ ավելի շատ նողկանքի: Ամիսը մեկ հանդիպումներ երևանյան շքեղ որևէ ռեստորանում, «Նաիրի» կոնյակի շուրջ զրույց ու տիրոջ հմայքի տակ մարող տաքուկ քծնագին հայացքներ:
  • Դաշնային ծառայությունների բյուրոն հետապնդում է Մոսկվայի պետհամալսարանի դոցենտին

    Դաշնային ծառայությունների բյուրոն հետապնդում է Մոսկվայի պետհամալսարանի դոցենտին

    29.01.2014| 12:51
    Նախօրեին Դաշնային ծառայությունների աշխատակիցները Մոսկվայի համալսարանում կալանավորել և հարցաքննել են փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Վյաչեսլավ Դմիտրիևին: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ծայրահեղականության մեղադրանքով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է մշակութաբան, լրագրող Կոնստանտին Ֆրումկինը: Ֆրումկինը մտահագություն է հայտնել առ այն, որ դոցենտին հենց համալսարանի շենքում կալանավորելը և նրա նկատմամբ ծայրահեղականության հոդվածով քրեական գործ հարուցելը ստեղծում է սպառնալիք:
  • Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ

    Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ

    29.01.2014| 12:44
    «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը ժամանակավորապես դադարեցվեց, բայց ասել, որ խնդիրը լուծված է, ճիշտ չէ: Կան մարդիկ, որոնք հաղթանակ են տոնում` մտածելով, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը` սառեցնել օրենքը մինչև մարտի 28-ը, լուրջ քայլ է: Սակայն արդյո՞ք դա քաղաքական առումով ձեռքբերում է, կարծում ենք, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է:
  • Հարաբերությունների խաթարման պատճառը աշխատանքն էր և իշխանությունը

    Հարաբերությունների խաթարման պատճառը աշխատանքն էր և իշխանությունը

    28.01.2014| 21:54
    Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը Հնդկաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ֆրանսուա Օլանդի հետ իրենց հարաբերությունների խաթարման պատճառը նրա աշխատանքն է և իշխանությունը, որը նա ունի:
  • Նոր օրենք միասեռականության դեմ

    Նոր օրենք միասեռականության դեմ

    28.01.2014| 17:19
    Միջազգային մամուլն ուշադրության կենտրոնում է պահում Ռուսաստանի Դումայում առաջիկայում ընդունվող օրենքը, որն արգելում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությունը: Այս օրենքը հիմնականում պաշտպանում են դումայում ներկայացված մեծամասնություն կազմող ուժերը` «Единая Россия»-ն և կոմունիստները:
  • Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է բուժումից, որպեսզի չվնասի իր ապագա երեխային

    Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է բուժումից, որպեսզի չվնասի իր ապագա երեխային

    28.01.2014| 15:50
    Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուներին շարունակում է հետքրքել մի հարց. ինչպե՞ս է պատահել, որ երգչուհին ավելի վաղ փուլում չի գիտակցել իր հիվանդության մասին: Ինչո՞ւ, օրինակ, բժիշկները բոլորովին անսպասելի նկատեցին նրա մարմնի տկարությունը, որը կարող էին ախտորոշել երգչուհու հիվանդության նախնական փուլում:
  • «Պուտինն անձամբ էր արգելել իմ նկատմամբ բռնություն գործադրել»

    «Պուտինն անձամբ էր արգելել իմ նկատմամբ բռնություն գործադրել»

    27.01.2014| 18:19
    Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մատը խառն է», որ իր բանտային տարիների ընթացքում բռնություն չի կիրառվել իր անձի նկատմամբ:
  • Շրջիկ ճաշարանի հետքերով

    Շրջիկ ճաշարանի հետքերով

    27.01.2014| 13:49
    Դերասան Հայկ Մարությանը («Կարգին Հայկո») և «Նոր հայեր» КВН-ի խմբի Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով 200 քաղաքացիների մեկ տարի ապահովելու են ուտելիքով: Շոումենների այս քայլը դրական արձագանք է գտել հասարակության շրջանում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հայաստանյան օլիգարխներին խորհուրդ էր տվել օրինակ վերցնել նրանցից, թե ինչպես պետք է բարեգերծություն անել: