Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են

 Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են
07.12.2024 | 20:15

Այսօրվանից «Մայր Հայաստանը» Երևանի բոլոր վարչական շրջաններում սկսել է տնետուն իրազեկման աշխատանքը։ Մենք քաղաքացիներին ենք ներկայացնում քաղաքային տրանսպորտին վերաբերող մեր նախագիծը, որին միացել է 17.000 մարդ։

Գործընթացն աննախադեպ է, քանզի նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ քաղաքացիները դառնում են ավագանու կողմից քննարկման ենթակա որոշման նախագծի հեղինակ։

Մենք բաժանվել ենք խմբերի և միաժամանակ այցելում ենք տարբեր համայնքների բնակիչներին։ Մեր խումբն այցելել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավելի քան 200 բնակարան։ Շփվել ենք քաղաքացիների հետ, ներկայացրել մեր նախագիծը։ Երբեմն շփումը վերածվում էր քաղաքական քննարկման։

Իրական սոցիոլոգիան հենց այս դեպքերում է երևում։ Ավելի քան 200 բնակարանում Նիկոլի կողմնակից հանդիպեցինք… 2 հոգու։ Մյուսները տոտալ մերժում են Նիկոլին։ Ստորագրահավաքի ժամանակ էլ նույն պատկերն էր։ Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլն այլևս չունի հանրային հենարան։ Դրա համար էլ ապավինում է Թուրքիային ու Արևմուտքին։ Այսինքն՝ իր դրսի տերերին։

Հ․Գ․Շնորհակալ եմ մեզ ջերմ ընդունող քաղաքացիներին։ Ոմանք անմիջապես հյուրասիրության էին կանչում, ոմանք հարևաններին էին ձայն տալիս։ Տնետուն աշխատանքը շատ արդյունավետ եմ գնահատում։ Վաղը, մյուս օրը, առաջիկա օրերին տնետուն աշխատանքը կրկին շարունակելու ենք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6048

Մեկնաբանություններ