ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ի՞նչ անշարժ գույք ունի Մանուկ Վարդանյանը

Ի՞նչ անշարժ գույք ունի Մանուկ Վարդանյանը
28.06.2012 | 19:22

Երկու օր է` որոշ կայքեր և լրատվամիջոցներ պնդում են, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը վաճառում է ոչ միայն Էմիրություններում, այլև այլ երկրներում և ՀՀ-ում ունեցած իր շքեղ առանձնատները։ Իսկ երեկ նշվեց, որ նա փայատեր է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանին (Կարամելի Հարութ) պատկանող 261 երթուղային գծում։ «Ոչ միայն Էմիրմությունների, այլև լրատվամիջոցներում նշված անշարժ բոլոր գույքը, այդ թվում նաև` երթուղային գծի մասնաբաժինը, բոլորը, բոլորը նվիրում եմ նրանց, ովքեր համոզված են, որ դրանք ինձ են պատկանում։ Ասվածը կարող են ընդունել որպես իմ տրամադրած գրավոր լիազորագիր և շտապեն նվերը վերցնել»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշված խոսակցությունները, իրեն հատուկ հումորով, հերքեց Մանուկ Վարդանյանը։ Նկատենք, որ նման լուրեր չկային նրա պաշտոնավարման օրոք։ Ինչով է սա պայմանավորված, և վերջապես ի՞նչ ունի Մանուկ Վարդանյանն իրականում։ «ՈՒնեմ մեկ առանձնատուն Կոտայքի Առինջ գյուղում, մեկ բնակարան և խորհրդային ժամանակներից մնացած ամառանոց։ Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցությունների պատճառին, կարծում եմ` այդ հարցին պատասխանողը ես չպետք է լինեմ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Մանուկ Վարդանյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ