ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ՈՒիլյամսն ու Ազարենկան նույն խմբում

ՈՒիլյամսն ու Ազարենկան նույն խմբում
22.10.2012 | 00:51

Ստամբուլում կայացել է WTA ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը, աշխարհի թիվ երեք թենիսիստուհի, ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Վիկտորիա Ազարենկան հայտնվել են նույն` կարմիր խմբում: Նրանց ընկերակցելու են գերմանուհի Անգելիկա Կերբերն ու չինուհի Լի Նան: Սպիտակ խմբում են ռուս Մարիա Շարապովան` աշխարհի երկրորդ թենիսիստուհին, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, չեխ Պետրա Կվիտովան և իտալուհի Սառա Էրանին: Յուրաքանչյուր խմբից երկու լավագույն թենիսիստուհին դուրս կգա կիսաեզրափակիչ: Ամփոփիչ մրցաշարի պահեստայիններ են ընտրված «Կրեմլի գավաթի» խաղարկության եզրափակչի մասնակից Սամանտա Ստոսուրը (Ավստրալիա) և Մարիոն Բարտոլին (Ֆրանսիա):
Մրցումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ