ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Բրազիլիան` աշխարհի հնգակի չեմպիոն

Բրազիլիան` աշխարհի  հնգակի չեմպիոն
20.11.2012 | 11:53

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց ֆուտզալի աշխարհի հերթական առաջնությունը: Եզրափակիչում հանդիպեցին Բրազիլիայի ու Իսպանիայի ընտրանիները (կիսաեզրափակիչում գերազանցել էին Կոլումբիայի ու Իտալիայի հավաքականներին):
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Հաղթողին որոշելու համար նշանակված լրացուցիչ երկու խաղակեսում առավել հաջողակ են եղել բրազիլացիները: Հաղթական գոլը խաղավարտից տասնինը վայրկյան առաջ խփել է Նետոն: Այսպիսով, բրազիլացիները հինգերորդ անգամ են հռչակվել աշխարհի չեմպիոն: Հետաքրքրական է, որ աշխարհի վերջին առաջնությունում ոսկու համար պայքարում հարավամերիկացիների մրցակիցը դարձյալ եղել է Իսպանիայի ընտրանին, որն աշխարհի կրկնակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն է:
Երրորդ տեղի համար պայքարում իտալացիները 3:0 հաշվով հաղթել են կոլումբիացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ