Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ

«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ
27.02.2013 | 10:58

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության շրջանակներում Բարսելոնում կայացավ կիսաեզրափակչի պատասխան խաղը: Մադրիդցիները համոզիչ հաղթանակ տարան 3:1 հաշվով: «Ռեալից» երկու գոլի հեղինակ է դարձել Քրիշտինաու Ռոնալդուն, երրորդը Վարանի ակտիվում է: Կատալոնցիներից հեղինակության գոլը խփել է Ժորդի Ալբան: Դրամատիկ այս, ինչպես նաեւ այսօր կայանալիք «Սեւիլյա»-Մադրիդի «Աթլետիկո» պատասխան խաղի մանրամասները տես թերթի ուրբաթ օրվա համարում: Ընթերցողին հիշեցնենք, որ կիսաեզրափակչի երկրորդ զույգի առաջին հանդիպման ժամանակ առավելությունն եղել է մադրիդցիների կողմը: Նրանք խաղը շահել են 2:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ